Արտաքին 3 տարի առաջ - 16:15 28-03-2023

Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին ասում էր Ղարաբաղը Հայաստան է և վերջ, ստիպված եղավ կապիտուլյացիայի ակտ ստորագրել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք Բերձոր «վերադարձել են ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական ճանապարհով»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է օկուպացված Բերձորում իր հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ալիևը շեշտել է, որ Բերձորի գրավումը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է իրենց հիմնական խնդիրներից մեկը։ Նրա խոսքով՝ շրջանի հարավային հատվածն իրենք գրավել են պատերազմի ժամանակ՝ դուրս գալով Ստեփանակերտ-Բերձոր ճանապահին։ Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ այս գործողությունները, ինչպես նաև Շուշիի գրավումը հանգեցրեցին Հայաստանի կապիտուլյացիային։

«Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին ասում էր Ղարաբաղը Հայաստան է և վերջ, ստիպված եղավ ընդունել իր պարտությունը, և 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի կողմից ստորագրվեց կապիտուլյացիայի ակտը։ Լաչինի շրջանի մյուս հատվածը՝ ամենամեծ մասը, արդեն ազատագրվել է քաղաքական ճանապարհով։ Սա մեր մեծ պատմական հաղթանակն է»,- ասել է նա։

Վերջինս նշել է նաև, որ երկար տարիների բանակցությունների ընթացքում միջնորդները մշտապես առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերել Բերձորի շրջանի նկատմամբ, իսկ Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի է համարել շրջանի վերադարձն Ադրբեջանին։ Նա նաև հերթական անգամ մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նշելով, որ վերջիններս բանակցությունների միջոցով փորձել են ամրապնդել այսպես կոչված «օկուպացիան»։

Ալիևը միևնույն ժամանակ դժգոհել է Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի «անարդար ու բացասական վերաբերմունքից»՝ նշելով, որ դա պատահական չէ։ Անդրադառնալով պատերազմից հետո Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին՝ նա նշել է, թե, իբր դա «դեռևս հայամետ, կաշառակեր և հակաադրբեջանական խմբի արգասիքն է, որում առաջատար դեր ունեն նաև ֆրանսիացի պատգամավորները»։

Բացի այդ Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ «հակաադրբեջանական ուժերը տեսել են Ադրբեջանի ճկուն կամքը»։

«Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել։ Մենք դա ապացուցեցինք Հայաստանին Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում, իսկ Հայաստանի հովանավորներին՝ պատերազմից հետո երկուսուկես տարվա ընթացքում։ Մենք հաղթեցինք նրանց և ևս մեկ անգամ ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ կարող ենք և հասնելու ենք մեր ուզածին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

Ձեզ գուցե հետաքրքրի