Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:41 13-03-2023

Ոստիկանությունում ասացին, որ ստիպված են ինձ ձերբակալել, ասում եմ՝ ինչի համար, ասում են՝ հայտնի չէ․ Գևորգ Պետրոսյան

«Իմ ընկալմամբ՝ իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ իմ հայացքների համար, որովհետև որևէ մեկին ճանապարհային երթևեկության կանոնները ենթադրաբար խախտելու համար չեն ձերբակալում և շուրջ 2 օր անազատության մեջ չեն պահում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։

«Ես ասել եմ՝ եթե որևէ խախտում եմ արել, նշեք, կազմեք արձանագրություն, և ես կվճարեմ վարչական իրավախախտման համար օրենքով նախատեսված տուգանքը։ Բայց իրենք ինձ ավտոմեքենայից թևերս քաշելով հանում են ու ասում են՝ Դուք ձերբակալված եք։ Ես հարցնում եմ՝ դուք գիտե՞ք ձերբակալման հիմքերը, ասում են՝ գնանք բաժին՝ կպարզենք։ Ասում եմ ՝ բաժին չեմ գալիս, գնում եմ իմ տուն, եթե դուք ունեք ձերբակալման հիմքեր, ես կգամ, կենթարկվեմ։ Իրենք ասում են՝ հիմք չունենք, հիմա Ձեզ տանում ենք նարկոդիսպարնսեր։ Տանում են նարկոդիսպանսեր, որտեղ ինձնից պարեկներն իրենց սարքերով խմածություն են ստուգում, որը չի հայտնաբերվում»։

Պետրոսյանը պատմեց, որ դրանից հետո իրեն տարել են Նոր Նորքի ոստիկանության բաժին, որտեղ ասել են, որ ստիպված են իրեն ձերբակալել։

«Ասում եմ՝ ինչի համար, ասում են՝ հայտնի չի։ Ձերբակալեցին»։

Գեւորգ Պետրոսյանը վստահ է, որ սա իր նկատմամբ ուղղորդված հետապնդում էր։

«Նախորդ օրը ինձ զանգեց բոլորին հայտնի Վարդան Ղուկասյանը, նա կոնկրետ իմ կողմից աջակցություն ստացող անձի վերաբերյալ տեղեկություններ էր հարցնում։ Ես որևէ հարցազրույցից չեմ հրաժարվում։ Պատասխանել եմ, և իմ կարծիքով՝ իմ պատասխանը, որը բացառապես իրավաբանական պատասխան էր, ոմանց դուր չէր եկել, դրա համար էլ իմ նկատմամբ այդ կազմակերպված հետապնդումը իրականացվեց․ իրենք թող մտածեն իրենց ապօրինությունների համար։ Ոչ մի խմածություն, ոչ մի բան չի հայտնաբերվել։ Անունը դրել են «անկանոն երթեւեկություն», նման, արտահայտություն, ոչ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսդրքում, ոչ էլ ճանապարհային երթևեկության կանոնների մեջ նման ձևակերպում չկա։ Այստեղ ակնհայտորեն կա քաղաքական հետապնդում։ Ես չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, որ քաղաքական բանտարկյալ էի, բայց ստացվում է, որ դա այդպես է։ Այսօր ամբողջ ոստիկանությունը դարձել է գեղցի Նիկոլի ձեռքի գործիք՝ իր համար անցանկալի անձանց սանձահարելու համար։ Ոստիկանությունն ամբողջությամբ շեղվել է իր գործառույթներից։ Ոստիկնությունը նրա ձեռքին գործիք է դարձել, որպեսզի կարողանա հրապարակից հեռացնել այն մարդկանց, ում կարծիքը հանրությանը հետաքրքիր է , ում կարծիքը կարող է կողմնորոշիչ նշանակություն ունենալ։ Գեղցի Նիկոլն ի՞նչ գործ ունի ազատության մեջ, երբ ինքը հրապարակավ խոստովանել է, որ խախտել է Սահմանադրությունը և չունենալով Սահմանադրությամբ նախատեսված գերագույն գլխավոր հրանատարի կարգավիճակ ստանձնելու իրավունքը, քանի որ գերագույն հրամանատար վարչապետը դառնում է, երբ ԱԺ կամ կառավարության որոշմամբ հայտարարվել է պատերազմ, իսկ մենք պատերազմական դրություն չենք ունեցել իրավաբանորեն ու որպես ինքնահռչակ հրամանատար նա 7000 երեխու գլուխ է կերել, 10 000 տղու էլ հաշմանդամ է դարձրել, իսկ հիմա ընկել է Պետրոսյան Գևորգի հետևից»։

Պետրոսյանն ընդգծեց, որ ապօրինի ձերբակալման համար իրեն պատճառած բարոյական վնասի համար անպայման պահանջ են ներկայացնելու, որպեսզի կոնկրետ ոստիկանները պատժվեն։

«Ենթադրենք, ես ճանապարհային երթևեկության կանոն են խախտել, դրա համար նման վարչարարություն նախատեսվա՞ծ է՝ մարդուն ձերբակալել։ Նման բան չկա, որովհետև վարչարարությունը պետք է համահունչ լինի մեղսագրվող արարքին։ Ես որևէ խախտում չեմ կատարել, ես այնքան հանգիստ եմ վարում մեքենան ու ճանապարհային երթևեկության կանոնները պահելով եմ երթևեկում, որ անգամ մեր բակ մտնելիս եմ թարթիչ միացնում, թեև դրա կարիքը չկա, բայց ինձ դրա համար ձերբակալելն ու 2 օր անազատության մեջ պահելը իշխանական լիազորությունների անցում է, որոնց հետքերով գնալու եմ։ Ես ոչ մի իրավախախտում թույլ չեմ տվել․ ո՛չ հանցանք, ո՛չ զանցանք, իրենք սրա համար պատասխան են տալու։ Դրա ողջ նպատակը ինձ լռեցնելն էր, բայց իմ պայքարը հանուն պետության է, որը պետք է անվերջ լինի»։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի