Ուղիղ եթեր
Թատրոնի ծագումն ու առաջին դերասանը
copy image url

Թատրոնի ծագումն ու առաջին դերասանը

Մշակույթ 2 տարի առաջ - 23:51 27-03-2023
Թատրոնի ամենավաղ ակունքները կարելի է գտնել Աթենքում։ Այստեղ Դիոնիսոս աստծու պատվին երգվել են հնագույն օրհներգեր, որոնք կոչվում էին դիֆերամբներ։ Հետագայում այս երգերը հարմարեցրեցին խմբերգային երթերին, որոնց մասնակիցները տարազներով ու դիմակներով էին։ Ի վերջո, երգչախմբի որոշ անդամներ սկսեցին երթի ընթացքում հատուկ դերեր տանել, բայց դեռ շատ վաղ էր նրանց դերասաններ անվանել։



Այդ զարգացումը տեղի ունեցավ ավելի ուշ՝ մ.թ.ա. 6-րդ դարում, երբ բռնակալ Պիսիստրատոսը, որն այն ժամանակ կառավարում էր քաղաքը, հիմնեց մի շարք նոր հանրային տոներ։ Դրանցից մեկը՝ «Դիոնիսոս քաղաք», զվարճանքի փառատոնն էր, որն անցկացվում է ի պատիվ Դիոնիսոս աստծու։ Փառատոնը ներառում էր երաժշտության, երգի, պարի և պոեզիայի մրցույթներ։ Ասում են, որ բոլոր հաղթողներից ամենաուշագրավը մի թափառական բանաստեղծ էր՝ Թեսփիս անունով։

Ավանդույթի համաձայն՝ մ.թ.ա. 535 կամ 534 թթ․ Թեսփիսը ապշեցնում է հանդիսատեսին։ Նա ցատկում է փայտե սայլի վրա և դրամատիկ կերպով պոեզիա արտասանում։ Այդպես նա դառնում է աշխարհի առաջին դերասանը և համաշխարհային առաջին ողբերգակը։



Առաջին պիեսներն ունեին ընդամենը մեկ դերասան (կոչվում էր գլխավոր հերոս) և երգչախումբ, որ օգնում էր դերասանին պատմել պատմությունը: Ք.ա. 5-րդ դարի ընթացքում, սակայն, դրամատուրգները սկսեցին նորարարություններ մտցնել։

Դրամատուրգ Էսքիլեսը ավելացրեց երկրորդ խոսող կերպարին, որը կոչվում էր հակառակորդ, և երգչախումբը կրճատեց 50-ից 12-ի: Նրա «Պարսիկները» պիեսը, որն առաջին անգամ բեմադրվել է մ.թ.ա. 472-ին, ամենահին հունական պիեսն է: Նրա աշակերտը՝ Սոֆոկլեսը, ավելացրեց երրորդ դերասանին, իսկ Եվրիպիդեսը ավելացրեց և՛ նախաբանը՝ ներկայացնելով պիեսի թեման, և՛ deus ex machina կոնցեպտը (անսպասելի ուժ կամ իրադարձություն, որը փրկում է անհուսալի թվացող իրավիճակը, հատկապես հորինված սյուժեներում`պիեսում կամ վեպում), որ ավարտին էր հասցնում բոլոր անավարտ գործերը:

Հարուստ քաղաքացիները հովանավորում էին պիեսները՝ վճարելով հարկ, որը կոչվում էր «խորեգիա»: Եվ ճիշտ այնպես, ինչպես բռնակալ Պիսիստրատոսը, ստեղծեց փառատոնը ժողովրդավար երևալու համար, այս հարուստ հովանավորներից շատերն էլ հերթին հույս ունեին, որ իրենց հովանավորած պիեսի հաջողությունըճանապարհ կհարթի դեպի քաղաքականություն:

Առաջին պիեսները բեմադրվել են Դիոնիսոսի թատրոնում, որը կառուցվել է Աթենքի Ակրոպոլիսի մոտ 5-րդ դարի սկզբին, սակայն թատրոնները շուտով այնքան հայտնի դարձան, որ տարածվեցին ողջ Հունաստանում։

Դրամայի երեք ժանրերն էին կատակերգությունը, սատիրան և ամենակարևորը՝ ողբերգությունը։

Կատակերգություն. Առաջին կատակերգությունները հիմնականում երգիծական էին: Կատակերգության առաջին վարպետը դրամատուրգ Արիստոֆանեսն էր։ Շատ ավելի ուշ Մենանդերը գրեց կատակերգություններ հասարակ մարդկանց մասին։

Ողբերգություն. Ողբերգությունը վերաբերում էր սիրո, կորստի, հպարտության, իշխանության չարաշահման, մարդկանց ու աստվածների ծանր հարաբերություններին: Սովորաբար ողբերգության գլխավոր հերոսը ինչ-որ սարսափելի հանցագործություն է կատարում՝ չհասկանալով, թե որքան հիմար և ամբարտավան է եղել: Հետո, երբ նա գիտակցում է իր սխալը, աշխարհը քանդվում է նրա շուրջը: Ողբերգության երեք խոշոր դրամատուրգներն էին Էսքիլեսը, Սոֆոկլեսը և Եվրիպիդեսը։

Արիստոտելը պնդում էր, որ ողբերգությունը մաքրում է սիրտը խղճահարության և սարսափի միջոցով՝ հասկացնելով, որ տառապանքի մեջ կարող է լինել ազնվականություն: Նա այս փորձառությունն անվանեց «կատարսիս»:

Սատիրա․ Այս կարճ պիեսները ներկայացվել են ողբերգության գործողությունների միջև և ծաղրել ողբերգության հերոսների ծանր վիճակը: Սատիրաները առասպելական կերպարներ էին։ Պահպանվելեն այս պիեսների մի քանի օրինակներ: Որոշ հեղինակների կողմից դրանք դասակարգվում են որպես տրագիկոմիկ կամ կատակերգական դրամաներ։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
23:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը բարձր է․ Stratfor