Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:48 30-07-2021

Օսկարակիր դերասանը մեղավոր է ճանաչվել բռնաբարության մեջ

Նյու Յորքի դատարանը քաղաքացիական հայցով բռնաբարության մեջ մեղավոր է ճանաչել Կյուբա Գուդինգ կրտսերին: Հաղորդում է Reuters-ը:

Գուդինգ կրտսերը մեղադրվում էր 2013 թ. Մանհեթենի հյուրանոցներից մեկի համարում մի կնոջ երկու անգամ բռնաբարելու մեջ:

«Մեղադրյալն ամբողջությամբ հրաժարվել է մասնակցել այս գործին՝ դրանով իսկ իր մեղքը «դիտավորյալ» դարձնելով»,- ասել է ԱՄՆ շրջանային դատավոր Փոլ Քրոթին:

Հրատարակությունը նշում է, որ դերասանը հնարավորություն ունի վիճարկելու տուժողի՝ 6 միլիոն դոլար փոխհատուցման պահանջը՝ «ցավ և տառապանք» պատճառելու համար:

Գուդինգ կրտսերը 1997 թվականին Օսկար է ստացել՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան՝ «Ջերի Մագուայր» ֆիլմում խաղալու համար: