Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:00 27-03-2023

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Բացի այդ Բայրամովը և Չավուշօղլուն մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։