Արտաքին 3 տարի առաջ - 18:00 17-03-2023

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բացի այդ Բայրամովը և Չավուշօղլուն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը։

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։