Սպորտ 3 տարի առաջ - 12:23 17-03-2023

Ես նույնպես լավ գիտեմ ձեր պատմությունը․ Պետրակովը՝ Թուրքիայի հետ հանդիպման, Հայաստանի հավաքականի մասին

Այսօր՝ մարտի 17-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի առաջին մամուլի ասուլիսը։

Խոսելով նպատակների, ՀՖՖ ղեկավարության առաջադրանքների մասին՝ Պետրակովն ասաց․ «ՀՖՖ նախագահն իմ առջև առաջադրանք է դրել՝ փորձել դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ»։

«Կողմնակիչ չեմ, որպեսզի քաղաքականացվի առաջիկա հանդիպումը։ Հայ ֆուտբոլիստները լավ գիտեն իրենց պատմությունը, ես՝ նույնպես։ Առաջիկա խաղում կարևորը միայն սպորտն է»,- խոսելով Թուրքիայի հետ առաջիկա հանդիպման մասին՝ ասաց մարզիչը։

«Մոտ 2 ամիս այստեղ եմ։ Հավաքականի թեկնածուները հաճելի տղաներ են, կարող եմ ասել տեսագրությունների և զանգերի միջոցով դժվար է պատկերացում կազմել, ուստի հրավիրել եմ բոլորին։ Կարծում եմ՝ մարզիչն ընտրության հարցում երբեմն-երբեմն սխալվել։

Միանշանակ, խմբի ֆավորիտը Խորվաթիայի հավաքականն է, կա նաև այլ ուժեղ հավաքական՝ Ուելսը։ Խմբում թույլ ընտրանիներ չկան, ես հարգում եմ բոլոր մրցակիցներին։ Կարևոր է, որ հենց սկզբից մեր բախտը բերի»,- ասաց Պետրակովը։

Ուկրաինացի մարզիչը նաև խոսեց Հենրիխ Մխիթարյանի հետ զրույցի մասին․ «Առաջին իսկ օրվանից փորձել եմ կապ հաստատել Մխիթարյանի հետ։ Չստացվեց։ Տարբեր աղբյուրներից ինձ ասացին, որ նա չի ցանկանում վերանայել որոշումը։ Բերեզովսկու միջոցով Հենրիխն ասաց, որ չի պատրաստվում փոխել իր որոշումը։ Ես անձամբ չեմ ճանաչում նրան, սակայն գիտեմ, որ լավ մարդ և լավ ֆուտբոլիստ է, բոլորս պետք է հարգենք իր որոշումը»:

«Հաջողությունը սիրում է լռություն»,- այսպես եզրափակեց ասուլիսը Պետրակովը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին