Արտաքին 3 տարի առաջ - 16:45 15-03-2023

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի մանրամասները։ Բացի այդ երկու երկրների արտաքին քաղաքական գերտասչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հարբերություններին։

«Այսօր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ստամբուլի հացահատիկի համաձայնագիրը և երկկողմ հարաբերությունները»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։