11-ամյա Արտաշեսը փաուերլիֆթինգի ռեկորդ է գրանցել
copy image url

11-ամյա Արտաշեսը փաուերլիֆթինգի ռեկորդ է գրանցել

Սպորտ 2 տարի առաջ - 19:34 12-03-2023
Գեղարքունիքի մարզի բնակիչ 11-ամյա Արտաշես Ավետիսյանը հերթական մարզական նվաճումն է գրանցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 11-ամյա Արտաշեսը՝ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Արման Հայրապետյանի սանը, Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր է։

Երեկ ձգում վարժությունում նա սահմանել է հերթական ռեկորդը՝ բարձրացնելով 140 կգ ձանրաձող, դառնալով աշխարհի ռեկորդակիր և գրանցվելով Դյուցազնագրքում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում, աշխարհի ռեկորդակիր և դյուցազագրքում գրացված Արտաշեսն ասում էր․ «Իմ այս ռեկորդը նվիրում եմ գագարինցի այն հերոս տղաներին, ովքեր նահատակվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում»։

Ներկա էին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված գագարինցիների ընտանիքների անդամներ, պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահ Անդրանիկ Կարապետյանը, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վազգեն Կիրակոսյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը, «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի անդամներ և Փաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը։

Ամենից շատ դիտված