Սպորտ 3 ամիս առաջ - 20:54 24-06-2026

Լիոնել Մեսսին 4 ռեկորդ է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում

Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջը սոցիալական ցանցերում անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներին, որոնք նա գրանցել է Ավստրիայի ընտրանու դեմ խաղի արդյունքներով։

Այդ դիմակայությունում արգենտինացիները վստահ հաղթանակ են տարել 2-0 հաշվով՝ շնորհիվ Մեսսիի հեղինակած դուբլի։

Այսպիսով, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, լեգենդար հարձակվողը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության բացարձակ ռեկորդակիր միանգամից 4 ցուցանիշով.

1. Լավագույն ռմբարկու – 18 գոլ
2. Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ – 28 խաղ
3. Ամենաշատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստ – 18 հաղթանակ
4. Ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստ – 2489 րոպե

Արգենտինայի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին` Հորդանանի ընտրանու հետ։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ