Երևան +19°
Արտաքին 1 տարի առաջ - 15:49 04-03-2023

Բաքվի սուպերմարկետում զինված հարձակում է իրականացվել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հարձակման հետևանքով մեկ մարդ գլխի շրջանում ստացած կրակոցից տեղում մահացել է, երկու մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։
Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։