Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:29 25-02-2023

Միջազգային իրավունքը պետք է ճիշտ օգտագործել․ Տարոն Սիմոնյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին

Երեկ տեղի ունեցած՝ «‎Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովին մասնակցում էր ՀՀ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը։

Լրագրողների հետ զրույցում, խոսելով Հաագայի դատարանի վճռից, Սիմոնյանն ասաց, որ այն շատ կարևոր որոշում էր, քանի որ դրանով արձանագրվեց, որ Ադրբեջանը շարունակաբար փակել է և իր հնարավոր գործողությունները չի կատարում՝ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։ Իրավաբանը սա համարեց կարևոր արձանագրություն, մեր իրավաբանական թիմի հաղթանակը, սակայն նկատեց, որ միջազգային իրավունքը պետք է ճիշտ օգտագործել։

Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրեցին, որ միջանցքի բացման հարցը լուծվի, Սիմոնյանն ասաց․ «Թե՛ պատգամավոր եղած ժամանակ, թե՛ դրանից հետո ես չափազանց բացասակն եմ գնահատում ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի լուծմանը և Արդբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ

Ձեզ գուցե հետաքրքրի