Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 11:22 02-03-2023

Դատարանի որոշումները պարտադիր են կայացման համար. ՄԱԿ-ը՝ Բերձորի միջանցքի հարցով միջազգային դատարանի որոշման մասին

Իրավագետներն ու վերլուծաբանները շարունակում են արձագանքել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը Բերձորի միջանցքի կապակցությամբ, գրում է «Ամերիկայի ձայնը»:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահության ցուցաբերումը միջազգային դատարանին՝ միմյանց միջև տարաձայնությունները կարգավորելու համար, հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ ի պատասխան Բերձորի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման։

Դյուժարիկը տեղեկացրել է, որ Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումներն այս առումով՝ հիշեցնելով դրանց կատարման պարտադիր բնույթը:

Բերձորի միջանցքի մասին միջազգային դատարանի վճիռների կապակցությամբ արձագանքել է նաև Ֆրանսիան:

Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզը «ի գիտություն է ընդունել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ 2023 թվականի փետրվարի 22-ի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը»: Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի դատարանին և ևս հիշեցնում վեջինիս որոշումների կատարման պարտադիր բնույթի մասին։

Իրավապաշտպատ, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիա»-ի համահիմնադիր Էվելինա Օչաբն ամերիկյան հայտնի «Forbes» ամսագրում «Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ճանապարհային արգելափակումը» վերնագրով հոդվածում անդրադարձել է Բերձորի միջանցքի շուրջ վերոհիշյալ զարգացումներին:

Նա մանրամասն ներկայացրել է դատարանի ընդունած որոշումը, ըստ որի՝ Բաքուն իր ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն միջանկյալ այս փուլում պարտավոր է ապահովել Բերձորի միջանցքով մարդկանց և բեռների անխափան փոխադրումը:

Իր հոդվածում Էվելինա Օչաբը շեշտում է՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք Ադրբեջանը կկատարի այս վճիռը, թե ոչ։

Ըստ նրա՝ թեև դրա կատարումը պարտադիր է, այնուամենայնիվ, միջազգային դատարանն այն ի կատար ածելու միջոցներ չունի։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան