Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:19 20-03-2023

ՀՀ-ն աշխատանքներ է տանում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվի Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարաման հարցը․ Եղիշե Կիրակոսյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին այն մասին՝ արդյո՞ք հնարավոր համարում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, դիտարկելով Հաագայի դատարանի որոշումը որպես պարտադիր կատարման ենթակա ակտ, ինքը կիրառի այն, և արդյո՞ք Հայաստանը այդ ուղղությամբ կատարել է քայլեր։

«Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր ուժ ունի։ Ցավոք սրտի, մենք առերեսվում են այն իրականության հետ, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է այդ որոշումը, այլև բոլոր մակարդակներում փորձում է այն աղավաղել, դա ևս շատ ցավալի է։ Դա արտահայտվել էր նաև վերջերս Ադրբեջանի արտգործնախարարի նամակում՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին ի պատասխան նամակ է ներկայացվել նաև մեր նախարարի կողմից»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նա ընդգծեց, որ եղել են դեպքեր, երբ դատարանի միջանկյալ որոշումները ներկայացվել են ԱԽ, որոնք, սակայն, մեծ հաղջողություններ չեն ունեցել։

«Դեպքերը հիմնականում վերաբերել են մշտական անդամին, և մշտական անդամը կիրառել է վետոյի իրավասությունը, հարցը վերջնական քննարկման չի արժանացել։ Բայց մեր պարագայում, կարծում եմ, անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ աշխատենք։ Գիտեմ, որ ԱԳ գործընկերները արդեն աշխատում են այդ ուղղությամբ, շատ կարևոր է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցը բերվի օրակարգ»,- նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի