Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:17 23-02-2023

Հայաստանը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել, որ հենց Ադրբեջանն է ԼՂ-ում բնական գազի դադարեցումների մեղավորը․ Փաշինյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանը 2022-ի դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգայինկոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:

Ադրբեջանի կողմից հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր ՀՀ կողմից Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին:

Դատարանը երեկ հրապարակեց իր որոշումները՝ բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը: Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:

Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ իրավաբանները անդրադարձել են: Ես կուզեմ անդրադառնալ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը:

Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022-ի դեկտեմբերի 21-ից Լաչինի միջանցքը փակ է: Սա տարօրինակ կարող է թվալ, որովհետև Լաչինի միջանցքի փակ լինելը ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ միջանցքը փակ չէ: Սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:

Հաջորդ արձանագրումը, Դատարանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը ԼՂ-ից դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով, և Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ զորախմբի վերահսկողության ներքո: Ըստ էության, Դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է:

Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է, որ դատարանը հստակ արձնագրեց ԼՂ միավորի գոյությունը համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության: Ըստ այդմ, այդ հայտարարության և դրա դրույթների, այդ թվում ԼՂ-ի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն:

Միաժամանակ Դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ-ին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին, այսպիսով հաստատելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը:

Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է ԼՂ-ում բնական գազի և էլեկտրական հոսանքի դադարեցումների մեղավորը:

Նման իրավիճակի պատճառն այն է, որ ԼՂ_ին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում: Նույնը կարելի է ասել էլեկտրական հոսանքի անջատման կետի դեպքում: Այստեղ ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել:

Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով նորից կկարողանանք դիմել դատարանին և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի: Այս պահին ԼՂ գազամատակարարումը իրականացնում է լիարժեք»:

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի
23:50 Լուրեր եմ ստացել, որ Ծաղկավանի հատվածում ոստիկանական զորքեր են կուտակված․ հերթը Ծաղկավանի՞նն է
08:37 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. Փաստ