Ներքին 3 տարի առաջ - 11:51 23-02-2023

Կառավարությունը թույլ տվեց Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանին կրթությունը կազմակերպել անգլերեն

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տվեց:

Դա հնարավորություն կտա ««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրին» 2023/2024 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով՝ 3 տարի ժամկետով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, ճեմարանի կողմից «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» ծրագիրն իրականացվում է 2014 թ-ից՝ ՀՀ կառավարության որոշման և Միջազգային բակալավրիատի կողմից ստացված հավաստագրի հիման վրա: Ծրագրի 2016-2023 թթ 123 շրջանավարտներից 24-ը (կամ 20 %-ը) այլ երկրների քաղաքացիներ են, ընդ որում դրանցից 21-ը՝ ազգությամբ հայ, ինչը հնարավորություն է տալիս մայրենի լեզվի ոչ բավարար իմացությամբ հայ երիտասարդներին ավագ դպրոցն ավարտել հայրենիքում՝ ստանալով միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:

ՀՀ կառավարության ներկայիս քաղաքականությամբ պայմանավորված, կանխատեսվում է Սփյուռքի հայ ընտանիքների ներհոսք։ Ավագ դպրոցում երեխաների կրթությունն ապահովելու հնարավորությունը կնպաստի ընտանիքների հայրենիք տեղափոխվելու որոշմանը։

Քանի որ ծրագրի իրականացման ընթացքում շարունակաբար կատարվում են ուսուցիչների վերապատրաստումներ արտերկրի մասնագետների կողմից, արդյունքում ձևավորվում է միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում ունեցող ուսուցչական համայնք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել