Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:41 22-02-2023

Սյունիքի մարզպետը և ՀԲ-ի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի հետևանքների ազդեցությունը մարզի վրա

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 21-ին Գորիսում ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետարանի ղեկավար կազմի անդամներ։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Նադիա Պիֆարետտին, խորհրդատու Ագոն Մալիքին և գործառնությունների խորհրդատու Վահան Դանիելյանը մարզպետի հետ քննարկել են 2020-ի պատերազմից հետո առաջ եկած հանգամանքների ազդեցությունը Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ու նշել, որ այցի նպատակը տեղում իրողություններին ծանոթանալն է։

Ռոբերտ Ղուկասյանը հյուրերին ներկայացրել է մարզի տնտեսական ու սոցիալական այն հիմնական ոլորտներն ու ուղղությունները, որոնք տուժել են և բացասական ազդեցություն կրել հակամարտության հետևանքով։ Մարզի ղեկավարը նշել է նաև լուծման կարիք ունեցող խնդիրներն ու դրանց առաջնահերթությունը, որը ՀԲ-ի ներկայացուցիչները կարող են հաշվի առնել՝ Սյունիքում հետագա ծրագրերի ուղղվածությունը մշակելիս։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բանկի ներդրմամբ ներկայումս մարզում իրականացվող ծրագրերին, այստեղ վերաբնակեցված արցախցիների սոցիալական ինտեգրմանը, տուժած բնակավայրերում քաղաքացիների սոցիալական դիմակայունությանը վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով