Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:23 22-02-2023

Լուծումը մոտ ժամանակներս կլինի․ փոխնախարարը՝ ՊՆ նախկին շենքում ապաստանած մարդկանց մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնելու է որոշակի միջամտություններ՝ իրենց պայմանների հետ կապված։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու ՊՆ նախկին վարչական շենքում ապաստանած և այժմ դրսում հայտնված ընտանիքների ճակատագիրը։

«Իմ համակարգման ոլորտը չէ, շատ մանրամասների չեմ կարող տիրապետել։ Լուծումը մոտ ժամանակներս կլինի։ Օրերի ընթացքում որոշակի լուծում կլինի։ Խորամուխ չեմ եղել լուծումների մեջ, բայց գիտեմ, որ լուծումներ կան»,-ասաց փոխնախարարը։

Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին, ոստիկանությունը ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք