Ներքին 3 տարի առաջ - 20:15 19-02-2023

Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրումներն ամփոփվել են

Մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի մեկից մինչև մարտի 24-ը, ժամը 24:00-ն: Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են մարտի 26-ին:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել