Արտաքին 3 տարի առաջ - 22:00 13-02-2023

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսի տարածքը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկրի տարածքը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի դեմ զինված հարձակման և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում դեպի Բելառուս ցանկացած այցելություն ցանկալի չէ։ Բացի այդ Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ ավտոմոբիլային ճանապարհով լքել երկրի տարածքը՝ Լիտվայի, Լեհաստանի կամ Լատվիայի հետ սահմանային անցակետերով։

Պաշտոնական Փարիզը նշել է, որ Լիտվայի և Լատվիայի հետ Բելառուսի հետ սահմանները շարունակում են մնալ բաց։ Ինչ վերաբերվում է Լեհաստանի տարածքով Բելառուսի սահմանը լքելուն, ապա նշվում է, որ միակ հասանելի անցակետը Բրեստ-Տերեսպոլն է։

Հիշեցնենք, ինչպես ավելի տեղեկացրել է Oragir.News-ը, ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Բացի այդ ԱՄՆ-ն առաջարկել էր Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկրի տարածքը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի