Արտաքին 3 տարի առաջ - 14:32 06-02-2023

Մեծ Բրիտանիայում փորձարկում են էլեկտրական ինֆրակարմիր պաստառը 

Անգլիական Հալ քաղաքում գտնվող Քրիս Բիլսկու տանն ընդհանրապես մարտկոցներ չկան։ Բայց պատուհանից դուրս նույնիսկ -2 ջերմաստիճանի դեպքում նա չի բողոքում ցրտից։

Բիլսկու ընտանիքն առաջիններից մեկն էր երկրում, ով իր տանը տեղադրեց էլեկտրական ինֆրակարմիր պաստառ:

Մետաղական բարակ թիթեղները թաքնված են պատերի մեջ և միացված են էլեկտրական ցանցին։ Այս թիթեղները ջերմություն են արձակում ինֆրակարմիր ալիքների միջոցով, գրում է BBC-ն։

31-ամյա Քրիս Բիլսկին տեսանկարահանող ընկերություն է ղեկավարում և տանն ապրում է կնոջ հետ: Նա այս տեխնոլոգիայի մասին իմացել է գործընկերոջից և որպես տեխնոլոգիաների սիրահար՝ որոշել է փորձել այն: Հանել է իր տան ռադիատորները, որոնք տաքացվում են գազի կաթսայի միջոցով, և պատերին տեղադրել է նոր ինֆրակարմիր պաստառները։ Չնայած, որ ջեռուցումն այս տարբերակով ավելի մատչելի չէ, քան գազը, սակայն Քրիսը նախատեսում է ապագայում տանիքին արևային մարտկոցներ տեղադրել, ինչը, նրա կարծիքով, կօգնի խնայել ջեռուցման ծախսերը։

Նշվում է, որ էկոլոգիապես ավելի մաքուր լինելուց բացի, էլեկտրական պաստառը բարելավում է տան ներսի օդի որակը. ինֆրակարմիր ջեռուցման արդյունքում ներսի օդն այնքան էլ չոր չի լինում: Իսկ օդի վատ որակի հետևանքով առողջական խնդիրներ կարող են առաջանալ։