copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:20 04-02-2023

ՃՏՊ Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին․ կա տուժած

Փետրվարի 4-ին` ժամը 11։04-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Բ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. վարորդը հոսպիտալացվել է «Վեդու» ԲԿ: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: