Մամուլ 3 տարի առաջ - 08:51 04-02-2023

ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին տեղեկություններ ենք ստանում, որ տեղական ինքնակառավարման մարմիններում, նաև մարզպետարաններում բավականին դժգոհություններ կան: Ճիշտ է, դրանք առայժմ բավականին «խուլ» են, բայց այնքան թույլ չեն, որ նկատելի չլինեն: Ի թիվս մի շարք այլ խնդիրների, դժգոհությունները հիմնականում կապված են նրա հետ, որ «ստուգումներից աչք չեն բացում», «ով տեղից վեր է կենում, ստուգումներ է նախաձեռնում»։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում ևս նոր ստուգումներ են սպասվում, որոնք հատկապես խոշորացված համայնքներում բավականին ծավալուն կլինեն:

Կան տեղեկություններ, որ սա կապված է Տիգրան Խաչատրյանի փոխվարչապետ նշանակվելու հետ։ Բանն այն է, որ նա կոորդինացնում է «մարզային բլոկը», և, ինչպես հայտնում է թերթի կառավարական աղբյուրը, այդքան էլ հարթ չեն նրա և մարզպետների մեծ մասի հարաբերությունները։ Ըստ տեղեկությունների, նոր ստուգումները լինելու են հենց նորանշանակ փոխվարչապետի «խոշորացույցի» ներքո, ինչը հնարավորություն կտա նրան՝ ՏԻՄ-երի վրա իր ազդեցությունն ամրապնդել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից