copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:57 03-02-2023

Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ ԼՂ-ն արդեն իսկ ինքնորոշված է եղել․ Դավիթ Գալստյան

ՌԴ արտգործնախարար վերջին հայտարարություններն, իհարկե, մտահոգիչ են։ Բայց, միևնույն ժամանակ, լսելով տարբեր արձագանքներ, կարևոր է հասկանալ, թե ինչու հենց հիմա Լավրովը նման արտահայտություն արեց։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն»խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Իր խոսքով՝ ստեղված իրողությունը նաև ՀՀ իշխանությունների գործելաոճի ու հնչեցված հայտարարությունների արգասիքն են։

«Երբ որ նույն Նիկոլ Փաշինյանը այդ 7 շրջաններն անվանում էր օկուպացված։ Մեր վատ դիվանագիտության արդյունքն է, որ այսօր Լավրովը նման հայտարարությամբ է հանդես գալիս։ Սա մեզ համար ևս պատրտություն է»,- ասաց նա։

Իր խոսքով՝ չնայած հայտարարություններին, որ Ռուսասատանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է՝ Լավրովի հայտարարությունները ցույց տվեցին, որ հայկական կողմը գործնական քայլերով ճիշտ հակառակն է անում։

«Այսինքն, երբ որ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն հայտարարում են, որ այո՛, ՀԱյաստանն օկոււպացրել է 7 շրջանները, Լավրովը չի կարող ավելի հայ լինել, քանի Նիկոլ Փաշինյանը կամ ՀԱյաստանի առաջնորդը։ Սա մեզ համար պետք է դաս լինի։ Պետք է այսուհետ փորձել կարողանալ դասեր քաղել։ Երբ մենք միշտ բարձրաձայնում էինք, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները չեն մտածում հայերեն և չեն գործում հայանպաստ դիրքերից՝ հենց այս ամենի պտուղները մենք արդեն քաղում ենք»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակի կարգավորման հնարավոր է գնալ միայն բանակցողին փոխելու դեպքում։ «Այսօր մեր հանրության կողմից չկան այն արձագանքները, որ նրանք հասկանան, որ մեր թիվ 1 բանակցողը, որ ամեն ինչի համար պատասխանատուն ու մեղավորն է, հայանպաստ քաղաքականություն չի վարում։ Մինչև մենք սա չհասկանանք ու չփոխենք մեր բանակցողին, կարծում եմ, որ դրական արդյունք չենք կարող ունենալ»,-ասաց Դավիթ Գալստյանը։

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» արևմտյան ու ռուսական ձևաչափերի շրջանակում Լավրովի արած հայտարարությանը՝ արցախցի պատգամավորն ասաց, որ «Երբ Լավրովը հարցազրույցի ժամանակ խոսում էր Ալմա- Աթայի փաստաթղթի մասին, որի մասին որոշ ժամանակ առաջ խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, և չեն անդրադառնում վերապահումներին։ Ի վերջո, Լավրովը ՀՀ արտգործնախարարը չէ, նա ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն է։ Եթե Հայաստանի արտգործնախարարությունը կամ Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնում, որ երբ Խրհրդային միությունը փլուզվել է և Ալմա Աթայի այդ հռչակագիրը կնքվել է, արդեն իսկ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշված էր, և այդ պայմանագիրը չէր վերաբերում ԼՂԻՄ այն ժամանակվա տարածքներին։ Այնտեղ կա վերապահում՝ հենց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Եթե հայկական դիվանագիտությունը սա չի փորձում բարձրաձայնել միջազգային հարթակներում, ապա մենք ինչո՞ւ պետք է հույս ունենանք, որ այլ երկրի դիվանագետներ աս մասին բարձրաձայնելու են»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:52 Նարեկացու հետ սրտի խորքից խոսք բացած գրաբարագետը. այսօր Վազգեն Գևորգյանի ծննդյան օրն է
14:44 Թումանյանը Ծատուրյանին վերհիշելիս․ «Վերջին ցանկությունը»
15:00 Իրանը Հայաստանի նման «չի կարողանում մարսել» Ադրբեջանի հաղթանակը. ադրբեջանցի պատգամավորը Իրանին կոչ է անում հետևություններ անել Հայաստանի ճակատագրից
21:07 Աննամուս ազգ հո չե՞նք. Տեղ գյուղն արժանանալու է Բերձորի ու Աղավնոյի ճակատագրին
19:28 Ամեն հրամանը, ասածը, ջղայնությունը նպատակ ունեին․ Կոմանդոսի վարորդը պատմում է
22:50 Կոմանդոսի վերջին խոսքերը․ Սեյրան Չիլինգարյանը մանրամասնում է
22:27 Հերիք ա պաշտպանվենք, պետք ա հարձակվել և սատկացնել․ գնդապետ Գ․ Սարգսյան (Ժարիտ Գրիշ)
13:12 ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել
09:43 Այն, ինչ կարելի է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ-ին եւ Գրիգոր Մինասյանին, չի կարելի շարքային դատավորներին
22:59 1 կգ կարտոֆիլը՝ 6000 դրամ. Արցախում առևտուրն անկառավարելի է