copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 շաբաթ առաջ - 22:30 06-05-2024

ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 19-ին կայացած հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքներով Հայաստանը հանաձայնվեց կատարել Ադրբեջանի հերթական պահանջը և հանձնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը։ Այդ պահանջով Բաքուն հանդես էր գալիս դեռևս նախորդ տարվանից, սակայն դրա իրագործմանն ակտիվորեն սկսեց հետամուտ լինել այն տարվա մարտից, երբ պահանջեց 4 ոչ անկվային գյուղերն անհապաղ իրեն հանձնել, իսկ 4 անկլավային գյուղերի հանձնումը քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում։

Ադրբեջանում Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը ստանալու լուրը մեծ ոգևորություն առաջացրեց, քանի որ ադրբեջանական հասարակությունը հույսը կորցրել էր, որ երբևէ հայկական կողմը կհամաձայնի այդ գյուղերը հանձնել։ Այս համատեքստում ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Իլհամ Ալիևին հաջողվեց առանց մեկ կրակոց արձակելու ապահովել «Ղազախի շրջանի 4 ոչ ոչ անկլավային գյուղերի վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ, որոնք ավելի քան 30 տարի գտնվում էին Հայաստանի օկուպացիայի տակ»։

Սահմանազատման և սահմանագծման անվամբ հանրությանը հրամցրվող այս գործընթացը, որն իրականում ոչ այլ ինչ է քան Հայաստանի կողմից կատարվող հերթական միակողմանի զիջումը, մեծ ոգևորություն է առաջացրել նաև Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների շրջանում։ Վերջիններս՝ իրենց և դեռևս Հայաստանի Հանրապետության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս օրերին առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ «4 գյուղերը երբեք Հայաստանի Հանրապետության կազմում չեն եղել, իսկ դրանք հանձնելով Ադրբեջանին զրկում են ՀՀ-ի վրա լեգիտիմ հարձակում գործելու հնարավորությունից»։

Բացի այդ, իշխանականները հանրությանը փորձում են վստահեցնել, որ առնվազն Տավուշի մարզի 4 գյուղերի հատվածում ՀՀ-ին վերջապես կհաջողվի հստակ սահմանազատված սահման ունենալ, ինչն իր հերթին անվտանգության երաշխիքներ կստեղծի երկրի համար։ Ավելին՝ որոշ ՔՊ-ականներ նաև պնդում են, որ Ադրբեջանը համաձայնել է սահմանազատման ողջ գործընթացն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, ուստի վերջինս ստիպված է լինելու վերադարձնել Հայաստանի օկուպացված տարածքները։

Չնայած ՔՊ-ականների այս հավաստիացումներին, ադրբեջանական կողմը չի համաձայնել սահմանազատման գործընթացի հիմքում ընդունել Ալմա Աթայի հռչակագիրը։ Նույն ապրիլի 19-ի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնել են Ալմա Աթայի հռչակագիրն ամրագրել սահմանազատման գործընթացի կանոնակարգում, սակայն եթե հետագայում հայ-ադրբեջանական խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ համաձայնագրով սահմանված սկզբունքներին:

Իրականում այս ձևակերպումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը մտադիր չէ սահմանազատման ողջ գործընթացն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրով, քանի որ այդ պարագայում սահմանի մյուս հատվածներում՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում արդեն Ադրբեջանը պետք է Հայաստանին տարածքներ վերադարձնի։ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ մտադիր չեն ՀՀ-ից օկուպացված տարածքները վերադարձնել՝ միևնույն ժամանակ ակնարկելով նոր տարածքներ օկուպացնելու մտադրության մասին։

Մտահոգիչ է, որ Բաքվի պահանջով ապրիլի 19-ի փաստաթղում տեղ է գտել մի դրույթ, որ վերջինս գործընթացի ցանկացած փուլում կարող է հրաժարվել Ալմա Աթայի հռչակագրից և առաջարկել, որ գործընթացն իրականացվի այլ սկզբունքներով, որի տակ պաշտոնական Երևանը ստորագրել է։ Այս հեռանկարի մասին օրերս Հ1-ին տված հարցազրույցում անոնսեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջնորդվում են ոչ թե ինչ-որ տարեթվի կոնկրետ քարտեզներով, այլ տարբեր տրցակներից ու թղթապանակներից վերցված փաստաթղթերով։

Այսպիսով՝ պետք է փաստենք, որ Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է ճանաչել Ալմա Աթայի հռչակագիրը, քանի որ անգամ այդ հռչակագիրը հիմք ընդունելու պարագայում վերջինս ստիպված է լինելու վերադարձնել Հայաստանից օկուպացված մի քանի հարյուր քառակուսի կմ տարածքները, ներառյալ Արծվաշենը։ Բաքվից բազմիցս հնչող հայտարարությունները վկայում են, որ այդ երկիրը բացառում է ՀՀ-ին տարածքներ վերադարձնելու հնարավորությունը, ավելին՝ դիտարկում է նոր տարածքներ օկուպացնելու շանսերը։

Ադրբեջանի իշխանությունները, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևը, քանիցս հայտարարել են, որ սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվեն բացառապես ադրբեջանական պայմաններով, ինչպես նաև հաշվի առնելով գետնի վրա տիրող իրավիճակը։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները հողի վրա առկա իրավիճակը հաշվի առնելուն կողմ են միայն այն դեպքում, երբ դա բխում է սեփական պետության շահերից՝ օրինակ Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում, իսկ Տավուշում, որտեղ առկա շփման գիծը բխում էր հայկական կողմից շահերից, այն պետք էր ամեն կերպ փոխել։

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը ճանաչում է Ալմա Աթայի հռչակագիրը միայն այն դեպքում, երբ այդ հռչագրով Հայաստանից ստանալու բաներ ունի՝ օրինակ Արցախը և Տավուշի մարզի գյուղերը, սակայն եթե նույն հռչակագրով ինքը պետք է տարածքներ վերադարձնի, ապա կտրականապես հրաժարվում է դրանից։ Հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ Բաքվի պահանջով գործընթացը սկսվեց հենց Տավուշից, իսկ հետո երբ վերջնիս այլևս ստանալիք չի ունենա, կհրաժարվի Ալմա Աթայի հռչակագրից ու գործընթացը փակուղի կմտցնի։

Մտահոգիչ է, որ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները շարունակում են կատարել թշնամու պահանջները, իրենց միակողմանի զիջումները հանրությանը փորձում են որպես մեծ ձեռքբերում ներկայացնել՝ չգիտակցելով, որ դրանով միայն էլ ավելի են վտանգում երկրի անվտանգությունը, իսկ փոխարենը ոչինչ չեն ստանում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան