Ներքին 2 տարի առաջ - 20:28 12-05-2024

Սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի. Վահագն Մելիքյան

Մեզ այսօր սպառնում են պատերազմով և ասում, որ իրենց անօրինական քայլերի այլընտրանքը պատերազմն է։

Այս մասին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ -ի անդամ, ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

«Ես այսօր այստեղ եմ, որ հայտարարեմ՝ մեր այլընտրանքը խաղաղությունն է» ,- նշեց նա՝ ներկայացնելով դիվանագետների խորհրդի կողմից առաջարկվող փաստաթուղթը, որով ցույց են տալու, թե ինչ է տեղի ունենալու, եթե այս գործընթացը չկասեցվի:

Մելիքյանի խոսքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Տավուշի մարզում մեկնարկած գործընթացն առանց վերապահումների պետք է որակել, որպես սահմանազատման և սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն թվացյալ խաղաղության պայմաններում։

«Սա արտացոլված է Ալիևի խոսքերում, մասնավորապես նա ասում էր, որ առանց մեկ կրակոցի, բացառապես իրենց պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ։ Միևնույն ժամանակ՝ անվտանգության որևէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու, և հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին»,- շեշտեց դիվանագետը։

Ըստ նրա՝ այլևս հստակ է, որ չկան իրական բանակցություններ և գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով։

«Երկու երկրների միջև խաղաղության համապարփակ պայմանագրի, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանազատում և սահմանագծում անցկացնելն աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում, ինչն ուղղակիորեն կասկածի տակ է դնում դրա օրինականությունը։

Նման մոտեցումն անընդունելի է, հակասահմանադրական և հակաիրավական։ Ալմա Աթայի հռչակագիրը չունի որևէ սահմանային նկարագիր և կցված չեն որևէ քարտեզներ, այնտեղ միայն ամրագրված է միմյանց հանդեպ տարածքային պահանջներ չունենալու հարցը» ,- ընդգծեց նա։
Դիվանագետը շեշտեց՝ սահմանազատման համար բացառապես Ալմա Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։

«Պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։ Առաջին հերթին անհնրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական համաձայնություն» ,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին