Ուղիղ եթեր
Զարեհ Սինանյանը հավանաբար գլուխն ինչ-որ պատերի է հարվածել․ Գեղամ Մանուկյան
copy image url

Զարեհ Սինանյանը հավանաբար գլուխն ինչ-որ պատերի է հարվածել․ Գեղամ Մանուկյան

Ներքին 2 տարի առաջ - 21:12 03-02-2023
«Զարեհ Սինանյանը հավանաբար գլուխն ինչ-որ պատերի է հարվածել, դրանից հետո գլխի աշխատանքի հետ խնդիրներ կան»։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով Սինանյանի հայտարարությանը, թե ՀՅԴ ղեկավար միքանի անդամների մուտքը Հայաստան արգելվել է Ֆրանսիայում ՀՀ վարչապետի մեքենայի վրա ձվեր նետելու պատճառով։

«Ով, ով, բայց գոնե Սինանյան Զարեհը, որ երկար ժամանակ ապրել է Սփյուռքում, և վայելել է նաև Սփյուռքի՝ իրեն վստահված բարիքները, առնվազն պետք է այդ հիմար պատճառաբանությունը չբերեր՝ բացատրելու, թե ինչու է Հայաստանի իշխանությունը կտրում թուրքական անուղղակի պահանջը, արգելում մուտքը՝ Դաշնակցության համաշխարհային կառույցի բյուրոյի անդամ, ամբողջ ֆրանսահայության ու հայության պաշտոնական կառույցի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը հայրենիք»,- ասաց նա։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում «Եթե արգելում են մուտքը Հոլանդիայի մեր ակտիվ գործիչների, Ֆրանսիայի ակտիվ գործիչների, անհայտ է՝ Լիբանանի, Սիրիայի ու տարբեր այլ երկրների մեր ընկերների համար մուտքն արգելված է թե ոչ՝ Զրեհ Սինանյանը մտածում է, որ ամեն բանական մարդ ցանկանում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա ձու նետել։ Դրա համար էլ պատճառաբանում է, որ ձու նետելու համար է մեր բոլոր ընկերների մուտքը Հայաստան արգեված»,- ասաց նա։

Ըստ ՀՅԴ անդամի՝ այսպիսի դեպքեր մեկ անգամ չէ, որ գրանցվել են։ Իր խոսքով՝ իշխանությունների այս գործողությունները միշտ ծանր հետևանքների են հասցնում։

«Մեկ անգամ 1990-ականներին այդպես բազմաթիվ դաշնակցականների մուտքը հայրենիք արգելվեց, ինչը ծանր հարված էր և՛ սփյուռքի համար, և՛ հայրենիք- սփյուռքի համար և՛ համահայկական խնդիրների առաջմղման համար։ Դրա բուժումը շատ երկար ժամանակ պահանջեց ու խլեց»,- ասաց նա։

«Դաշնակցության անդամների գործունեությունից ամենամեծ հարվածն ստանում են հայ ժողովրդի թշնամական պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Այդ նույնպայքարի առաջամարտիկներից շատերի մուտքը Հայաստան արգելելով, բարոյական հարված հասցնելով, ստիպելով զբաղվել այլ խնդիրներով՝ բնականաբար, դրանից ամենամեծ շահառուն և ուրախացղը նույն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Այս օրերին, Մուրադ Փափազյանի մասնակցությամբ, նաև գլխավորությամբ, բազմաթիվ ակցիաներ են լինում Ֆրանսիայում, Հոլանդիայում, տարբեր երկրներում։ Այս ամենի ֆոնին զբաղվել սեփական հայրենիքում անցակնալի անձ լինելու ցավալի ու ողբերգական հարցերով՝ դրանից միայն շահում են միայն թշնամական Թուրքիան ու Ադրբեջանը»,- եզրափակեց ՀՅԴ անդամը։

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում