Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:08 07-05-2022

Զարեհ Սինանյանը հանդիպել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչներին

Սիրիա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Դամասկոսի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է առաջնորդ Գերշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել եկեղեցում, հանդիպել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Եկեղեցու տարածքում գործում է Ազգային Սրբոց Թարգմանչաց վարժարան։ Այն Դամասկոսի 5 ազգային վարժարաններից մեկն է։

Զարեհ Սինանյանը Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդարանում հանդիպել է նաև Գերապայծառ Տեր Հովսեփ Եպս. Առնաությանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե տիկնանց միության, ՀՄԸՄ և հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բոլոր հանդիպումների ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատարին ուղեկցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում