Արտաքին 3 տարի առաջ - 14:42 02-02-2023

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտել է Արցախի շրջափակումը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները համատեղ հայտարարություն են ընդունել, որում դատապարտել է Արցախի շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան։ Այս մասին տեղեկացնում է ընկերակցության մամուլի ծառայությունը։

Ընկերակցությունը նախազգուշացրել է Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպանության վտանգի առկայության մասին։ «Մենք վերահաստատում ենք գործադիր խորհրդի՝ Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին 2022 թվականի հոկտեմբերի 24-ի հայտարարությունը և կոչ ենք անում անհապաղ վերացնել շրջափակումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարությունը շրջափակել է Արցախը՝ շարունակական հումանիտար ճգնաժամ ստեղծելով նրա 120․000 հայ բնակչի, այդ թվում՝ 30․000 երեխաների և 20,000 տարեցների համար։ Ընկերակցությունը շեշտում է, որ այսպես կոչված ադրբեջանցի «էկոակտիվիստները», փակել են Հայաստանի Հանրապետությունից Արցախ տանող միակ ցամաքային ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ դրանով իսկ խոչընդոտելով սննդի, դեղորայքի, գազի և այլ կենսական նշանակության ապրանքների տարանցումը տարածաշրջան։

«Սնունդն ու գազն այժմ ռացիոնալացված են, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդհատված է։ Դպրոցները փակ են, ընտանիքները բաժանված են, հիվանդանոցի հիվանդները վտանգված են, իսկ բնականոն կյանքը կանգ է առել»,- նշվում է հայտարարությունում:

Ընկերակցությունը հայտնել է նաև, որ Ադրբեջանի գործողությունները Արցախի բնակիչների և առհասարակ մարդու իրավունքների բացահայտ խախտում են։ Բացի այդ հայտարարությունում ուշադրություն է հրավիրվել այն բանին, որ շրջափակման ընթացքում Ադրբեջանը բազմիցս դադարեցրել է Արցախի գազամատակարարումը, խոցվել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող միակ բարձրավոլտ գիծը, իսկ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել դա վերանորոգել, ինչպես նաև ադրբեջանցիները միտումնավոր կտրել են Հայաստանից Արցախին ինտերնետ կապ մատակարարող միակ օպտիկամանրաթելային մալուխը։

Հիշեցնենք, ավելի վաղ ընկերակցությունը դատապարտել էր Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացած սեպտեմբերյան ագրեսիան։



Ամենից շատ դիտված

13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ
14:34 Ամուսնությունից հետո՝ առաջին համատեղ տեսանյութը. Ալեքսանդր Բաբասյանը ցույց է տվել իր նոր ընտրյալին