Ներքին 3 տարի առաջ - 21:21 30-01-2023

Վանաձորի համայնքապետարանում վարչապետի աշխատակազմից են տեղեկացել մարզի ջրանջատումների մասին

Օրեր առաջ Oragir.News-ը ստացել էր ահազանգ, որ Վանաձոր քաղաքի, որոշ թաղամասերում ջրանջատումներ էին և բնակիչները ջուր չունեին։ Այնուհետև ջուր ունեցել էին, բայց այդ ջուրը օգտագործման համար ոչ պիտանի է եղել։

Այսօր Oragir.News-ի հետ զրույցում Վանաձորի համայնքապետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնից հայտնեցին, որ բողոքներ քաղաքացիներից իրենք չեն ստացել, միայն վարչապետի աշխատակազմից են զանգել, իրենց մոտ է բողոքներ եղել։

«Այսօր «Վեոլյա ջրի»-ի ղեկավարը եկել է, համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել ընկերության ղեկավարի հետ, և քննարկել են այդ հարցը»։

Բայց համայնքապետարանից չհայտնեցին, թե ինչ է քննարկվել, և ինչ որոշում է կայացվել։

«Վարչապետի աշխատակազմ բողոք էր եղել, իրենք էլ մեզ էին ասել, այլ հարցերի չեմ կարող պատասխանել»,- ասացին Վանաձորի համայնքապետարանի կոմունալ բաժնից։

Մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել Վանաձորի քաղաքապետարանի լրատվության բաժին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

«Վեոլիա ջրի»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում, խոսելով հաճախակի դարձած ջրանջատումներից, ասաց, որ իրենք արդեն պաշտոնական պարզաբանում տարածել են ջրանջատումների մասին։ «Ցուրտ է ջուրը քիչ է, այս տարի շատ սակավաջուր է, իսկ եթե լեռնային աղբյուրներում քիչ է, ցրտի պայմաններում այն սառչում է, սառույց է դառնում»։

Դիտարկմանը, որ սպառողներին չեն հետաքրքրում պատճառները, նրանք ասում են, որ վճարում են ջրի համար և ուզում են շուրջօրյա ջրամատակարարում ունենալ, Սարգսյանն ասաց, որ աշխատանքներ են տարվում խնդիրները կարգավորելու համր, և խնդիրը միայն Վանաձորում չէ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ