Արտաքին 3 տարի առաջ - 15:00 28-01-2023

Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին

Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանը Բաքվից ինքնաթիռ է ուղարկում Թեհրան՝ դեսպանատան աշխատակիցներին տարհանելու համար։ Նրա խոսքով՝ այս ինքնաթիռով դեսպանատան անձնակազմը, նրանց ընտանիքների անդամները և սպանված աշխատակից Օրխան Ասկերովի աճյունը կտեղափոխվեն Ադրբեջան։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի դեսպանատան սպանված աշխատակցին կհուղարկավորեն Բաքվի շեհիդների (զոհեր-խմբ) պուրակում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, երեկ առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակվողը ինքնաձիգից կրակ է բացել պահակակետի ուղղությամբ, սպանվել է անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել են դեսպանատան երկու աշխատակիցներ։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
14:56 «Եկ քինինք Արցախ»․ Արթուր Խաչենցը դստեր հետ հուզիչ կատարում է ներկայացրել
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված