Մամուլ 3 տարի առաջ - 08:36 28-01-2023

Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ է հայտնի դարձել 15 զինվորի ողբերգական մահվան գործով: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե ինչ խոսակցություններ են ունեցել զինվորները իրենց սպայի հետ, եւ դեպքից առաջ ինչ է կատարվել կացարանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչ ողբերգական հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում ստուգումներ է արել եւ արգելված իրեր է հայտնաբերել , ինչի մասով կազմվել է արձանագրություն: Այս մասին զորամասի ղեկավար կազմը տեղեկացված է եղել, որից հետո սպան խոսակցություն է ունեցել զինվորների հետ արգելված իրերի անթույլատրելիության մասով: Բացի այդ, սպայական կազմը եւս խիստ նկատողություն է ստացել:

Չի բացառվում, որ զինվորների ծնողները կացարանում առկա լարված իրավիճակն են նկատի ունեցել իրենց հարցազրույցներում:
Մասնավորապես, մահացած զինծառայողներից, Լոռու մարզի Հոբարձի համայնքի բնակիչ Ռոստոմ Ասրյանի հայրը՝ Արտակ Ասրյանը, հայտնել էր. «Դա բենզինի բան չէ, ինչ կա, այդ աֆիցերի տակ է։ Երկու օր զինվորների հետ լարված է եղել, երկու օր առաջ այնտեղ լուրջ կռիվ է եղել։ Տղես որ զանգեց, ասաց՝ պա՛պ, շատ վատ է, ասացի՝ ի՞նչ է եղել, մենակ քո՞ համար է վատ, թե՞ բոլորիդ համար լավ չի. ասում է՝ բոլորիս»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 3 զինծառայող տեղափոխվել էր Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում