Ներքին 3 տարի առաջ - 11:13 24-01-2023

«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցներն իրար են ծեծել․ նախաձեռնվել է վարույթ

Հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, գրում է shamshyan.com-ը։

Այդ օրը նշված հիմնարկի 2-րդ տեղամասի պետ, Երևանի բնակիչ, 41-ամա Վարդան Բ․-ն իր վերադասին հայտնել է, որ նույն օրը՝ կեսօրին, 2-րդ տեղամասով անցնելիս է եղել, երբ մուտքի կիսաբաց դռնից լսել է, թե ինչպես են հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Արամ Հ․-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Տարոն Հ․-ն իրար հետ զրուցում ու զրույցի ընթացքում վերջիններս իր հասցեին հնչեցրել են անձնական բնույթի վիրավորանք։

Ինքը մոտեցել է նրանց և փորձել է պարզել, թե ինչու են վիրավորում, ու ծագել է վիճաբանություն, որի ժամանակ Տարոն Հ․-ն բռունցքով և ոտքով հարվածել է Վարդան Բ․-ին, այդ թվում՝ որովայնին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան