copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:26 20-01-2023

Վարչապետի մոտ քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված հարցումների արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

«Զինված ուժերի մեր բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելու համար մենք դեռևս մի քանի ամիս առաջ նախաձեռնել և պատվիրել էինք սոցիոլոգիական հարցում՝ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում: Եվ արդեն մոտավորապես 10-15 օր հարցման արդյունքները պատրաստ էր ու դեռևս նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից առաջ, այս օրը պլանավորում էինք լսել հարցումների արդյունքները, որոնք կներկայացնի հարցումներն իրականացրած ընկերությունը: Որոշեցինք չհետաձգել միջոցառումը, մանավանդ, որ այն նախապես պլանավորված էր»,- իր խոսքում նշել է վարչապետը:

Հաջորդիվ մանրամասն ներկայացվել են հարցման արդյունքները, վարժանքների կազմակերպման ու անցկացման գործընթացի վերաբերյալ և դրական, և բացասական դիտարկումներն ու կարծիքները, ինչպես նաև բարձրաձայնված խնդիրները:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հարցման արդյունքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ վարժանքների հետագա կազմակերպման գործընթացում այն հաշվի առնելու և ներկայացված խնդիրները լուծելու նպատակով:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի