copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:10 09-09-2022

Քաղաքացիներն ինչ կարծիք ունեն քաղաքական գործիչների վերաբերյալ․ ամփոփվել են հարցումների արդյունքները

«Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի հունիսին անցկացված հարցման մասնակիցների 53 տոկոսը (2021թ.-45%) խիստ դրական ու դրական կարծիք ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցվածների 34 տոկոսը (2021թ.-28%) խիստ դրական և դրական կարծիք ունի Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, 23 տոկոսը՝ (2021թ.-20%) Ռոբերտ Քոչարյանի, 23 տոկոսը՝ (2021թ.-11%) Լևոն Տեր-Պետրոսյանի, 19 տոկոսը՝ (2021թ.-10%) Սերժ Սարգսյանի, 12 տոկոսը՝ (2021թ.-9%) Իշխան Սաղաթելյանի և 12 տոկոսը՝ (2021թ.-7%) Արթուր Վանեցյանի:

Հարցումների համաձայն՝ հարցվողները խիստ բացասական և բացասական կարծիք ունեն հետևյալ գործիչների մասին. Նիկոլ Փաշինյան-33% (2021թ.-33%), Ալեն Սիմոնյան-37% (2021թ.-40%), Ռոբերտ Քոչարյան-61% (2021թ.-57%), Լևոն Տեր-Պետրոսյան-55% (2021թ.-64%), Սերժ Սարգսյան-63% (2021թ.-69%), Իշխան Սաղաթելյան-60% (2021թ.-47%), Արթուր Վանեցյան-64% (2021թ.-67%):
Հարցին, թե ո՞ր քաղաքական գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%:

Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, հարցվողները նշել են՝ ՔՊԿ՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15%:

Հարցին, թե որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ գործող Կառավարության նախարարների աշխատանքից, հարցվողների 62 տոկոսը նշել է որ շատ գոհ և գոհ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 48 տոկոսը՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, 43 տոկոսը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 39 տոկոսը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, 37 տոկոսը՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 35 տոկոսը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից, 31 տոկոսը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 29 տոկոսը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հարցին, թե որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ ՀՀ ոստիկանության նոր պարեկային ծառայության աշխատանքից, հարցվողների 30 տոկոսը պատասխանել է, որ ամբողջովին գոհ է, 23 տոկոսը՝ մասամբ գոհ է, 6 տոկոսը մասամբ դժգոհ է, 11 տոկոսն ամբողջովին դժգոհ է, 28 տոկոսն առնչություն չի ունեցել, 2 տոկոսը չի պատասխանել հարցին:

«Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ» հարցին 7 տոկոսը պատասխանել է՝ շատ դրական, 21 տոկոսը՝ մասամբ դրական, 11 տոկոսը՝ մասամբ բացասական, 48 տոկոսը՝ շատ բացասական, 13 տոկոսը չի պատասխանել հարցին:

«Ձեր կարծիքով, ո՞վ է կրում ամենամեծ պատասխանատվությունը Ուկրաինայում պատերազմի համար» հարցին հարցվողների 17 տոկոսը պատասխանել է՝ ԱՄՆ-ն, 16 տոկոսը՝ բոլոր կողմերը հավասարապես, 14 տոկոսը՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անձամբ, 10 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, 8 տոկոսը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ, 6 տոկոսը՝ Ուկրաինայի իշխանությունները, 5 տոկոսը՝ ՌԴ-ն, 2 տոկոսը՝ ԵՄ-ն, 1 տոկոսը՝ այլ պատասխան և 20 տոկոսը չի պատասխանել հարցին:

Հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից։

Տվյալները հավաքագրվել են համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցազրույցների միջոցով (CATI) Հայաստանի տարածքում՝ 2022թ․-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցվողների ընտրությունն իրականացվել է պատահականորեն գեներացված համարներին կատարվող զանգի միջոցով (RDD)՝ ըստ շուկայում հեռախոսային օպերատորների զբաղեցրած մասնաբաժնի։ Այն դեպքում, երբ հեռախոսահամարները պատահականորեն են կազմվել, բնակավայրի տիպի համար քվոտաներ են սահմանվել՝ հիմնված 2011թ․-ի մարդահամարի տվյալների վրա։ Դաշտային աշխատանքների երկրորդ կեսի ժամանակ բջջային օպերատորների համար քվոտա է ավելացվել։

Ընտրանքում ներառված են Հայաստանի 1,499 բնակիչներ, ովքեր ունեն բջջային հեռախոսների հասանելիություն և 18 և ավելի տարեկան են։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել