Ներքին 3 տարի առաջ - 21:06 18-01-2023

ԵՄ դիտորդական առաքելությանն ո՞վ է իրավունք տվել՝ ՀՀ ողջ տարածքում առաքելություն իրականացնելու․ միջազգայնագետ

«ԵՄ-ն Հայաստանում անելիք չունի։ Գալիս են, որ ցույց տան, թե ինչ-որ բան են ուզում անել, թողնեն-գնան»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«ԵՄ-ն այստեղ որևէ հարցում չի կարող օգտակար լինել։ Եվրաիության երկիր Ֆրանսիայի ԱԺ նախագահը շատ պարզ ասաց։ Դրանից պարզ հնարավոր չէր որևէ բան ասել՝ սանկցիաներ չենք կիրառելու, զենք չենք տալու, Արցախի անկախություն չենք ճանաչելու, ԵՄ-ն Ադրբեջանի վրա չի կարող ազդել, կա միջազգային իրավունք, Ադրբեջանը մեզ համար կարևոր երկիր է»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև 1 ամսից ԵՄ դիտորդական առաքելության՝ Հայաստան ժամանելու մասին տեղեկությանը։

«Նախ, ԵՄ դիտորդական առաքելությանն ո՞վ է իրավունք տվել՝ Հայաստանի ողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելու։ Եթե մեր Հայաստանի իշխանությունները տվել են՝ դա Հայաստանի իշխանություններից է պետք ճշտել, թե ինչ նորմերից ելներով են նման հանձնարարություն տվել։ Երկրորդը՝ 2 ամսով եկան, որևէ բան չկարղացան անել։ Անգամ մեր տղաների մարմինները չեզոք գոտիներից չկարողացան հետ բերել։ Էլ ի՞նչ պետք է անեն եվրոպացիները, որ մենք դա համարենք ձեռքբերում։ Մտածենք, որ եվրոպացիները կարող են մեզ համար ինչ-որ մի բան անել»,- ասաց նա։

Փորձագետն անդրադարձավ նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի այցին Հայաստան և Ադրբեջան։

«Կարծում եմ, որ մի քիչ ճիշտ չէ, որ ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգող ՀԱՊԿ անդամ երկիրն այս պահին ընդունի ՆԱՏՕ-ի ներկայացուցչին՝ Հարավային Կովկասում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան