Ներքին 3 տարի առաջ - 23:57 17-01-2023

Հնարավոր չէ վերականգնել ՀՀ-ից մատակարարվող էներգատարը. Արցախի ԱԺ պատգամավոր

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ադրբեջանցի բնապահպաններ ներկայացող մարդկանց մեծաքանակ խմբի կողմից փակված է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ու կարևորագույն ճանապարհը: 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա գտնվում են շրջափակման մեջ, սննդի ու դեղորայքի պաշարներն արդեն գրեթե սպառված են։

Այսօրվանից Արցախում հոսանքը 4 ժամով կանջատեն, էլեկտրաէներգիայի պաշարները չեն հերիքում ընդհանուր սպառման ծավալների համար։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր չէր լինի, որ Կառավարությունը գազը սուբսիդավորեր և ջեռուցման ամբողջ ծանրությունը չընկներ էլեկտրաէներգիայի վրա և նման խնդիր չունենար, ասաց. «Խնդիրը այս պահին ոչ թե սակագների հետ է կապված, այլ ընդհանուր արտադրած էներգիան մինիմալ պահանջների հետ, որը չի բավարարվում։ Այսինքն՝ այն, ինչ մենք ծախսում ենք, չենք բավարարում, սրանով է պայմանավորված, որ հնարավորինս երկարացնենք մեր հնարավորությունները։ Խնդիրն այն է, որ վնասվել է գիծը և փաստացի ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումների պատճառով հնարավորություն չի ստեղծվում, որպեսզի վերականգնենք Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիան»։

Հարությունյանը չցանկացավ նշել, թե Արցախի էլեկտրաէներգիայի պաշարները որքան կբավարարեն, քանի որ այդտեղ անվտանգային խնդիր կա։

Հարցին, թե Կառավարության հերթափոխային աշխատանքը կարո՞ղ է էլեկտրաէներգիայի խնայման մեթոդ հանդիսանալ, Հարությունյանն ասաց. «Դա էլ է խնայողության տեսակ, բայց դե մյուս կողմից՝ հովհարային անջատումները ևս այդ հերթափոխին փոխարինող գործիք են»։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան