Ներքին 3 տարի առաջ - 20:41 13-01-2023

Նպատակը լարվածություն առաջացնելն է․ արցախցին՝ հարուստների հեռանալու մասին

Այսօր 33-րդ օրն է, ինչ ադրբեջանցի բնապահպաններ ներկայացող մարդկանց մեծաքանակ խմբի կողմից փակված է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ու կարևորագույն ճանապարհը: 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա գտնվում են շրջափակման մեջ, սննդի ու դեղորայքի պաշարներն արդեն գրեթե սպառված է։ Խոսակցություններ էին շրջանառվում, որ Արցախում գնվող մեծահարուստները գումար են տալիս ռուս խաղաղապահներին, և իրենց ընտանիքի անդամներին հեռացնում են Արցախից։

Oragir.News-ը կապ հաստատեց Արցախում բնակվող մեր հայրենակցի հետ, վերջինս չցանկացավ ներկայանալ։

Հարցին՝ կա՞ նման տեղեկություն, որ հարուստների ընտանիքները ռուս խաղաղապահների օգնությամբ դուրս են եկել Արցախից, ասաց․ «Քաղաքացիների շրջանում կան նման խոսակցություններ, բայց մենք կարծում ենք՝ նման բան չկա։ Կոնկրետ խմբեր կան, որ իրենց նպատակը մեկն է՝ ժողովրդի շրջանում լարվածություն առաջացնել։ Վերջերս էլ մի թուղթ էին համացանցով տարածում, իբրև թե փետրվարի 1-ին պետք է արցախցիներին տարհանեն Ստեփանակերտից, բայց նկարին նայելով՝ ակնհայտ երևում էր, որ դա կեղծ փաստաթուղթ էր, կեղծ կնիքով»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ «ԱրցախԷներգոն» հայտնել էր․ որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել էր վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ելնելով տվյալ իրավիճակից` Արցախում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։

«Արցախում հոսանքազրկումները լինում են 2 ժամը մեկ, տաբեր փողոցներում։ Գիշերային ժամերին հոսանքազրկումներ չեն լինում, քանի որ կան տներ որտեղ ջեռուցման խնդիր կա և մարդիկ տաքանում են էլեկտրականության միջոցով»։

Անդրադառնալով կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմներին՝ արցախցին ասաց, որ կտրոնային համակարգը քաղաքացիների շրջանում դեռ չի գործածվում։

«Կառավարությունը X քանակի կտրոնները տրամադրում է անհատ ձեռներացներին, նրանք էլ այդ կտրոնով ստանում են օրինակ՝ մեծ քանակությամբ ալյուր հաց արտադրելու և վաճառելու համար»։

Հարցին՝ խանութները գործո՞ւմ են, թե փակվել են մթերքի բացակայության պատճառով, նա ասաց․ «Խանութները բաց են, սակայն առաջին անհրաժեշտության ապրանքեր գրեթե չկան կամ շատ քիչ են»։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան