Ներքին 3 տարի առաջ - 16:33 13-01-2023

Արցախի գերատեսչությունների ղեկավարների փոփոխությունը նոր հույս է արթնացնում․ քաղաքագետ

«Քանի որ պետնախարարը փոխվել է, իհարկե, ո՛չ ուժային կառույցները, բայց մյուս նախարարություններում իր փոփոխությունները պետք է մտցներ, իր թիմը ձևավորեր»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին պաշտոնանկություններին։

«Կարծում եմ, իհարկե, շատ խառը ժամանակներում պետնախարարը փոխվեց։ Ռուբեն Վարդանյանն եկավ։ Դրան էլ հետևեցին ավելի խառը գործընթացներ։ Այսինքն, միգուցե ժամանակը չէր, բայց հավանաբար իր թիմն է փորձում ձևավորել և իր թիմով առաջ շարժվել։ Որին էլ գնաց պետնախարարը։ Նա այս ժամանակաշրջանում պետք է իր թիմային աշխատանքը ցույց տար»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այսօրվա կարևորագույն հարցն Արցախում միանականության պահպանումն է՝ հաշվի առնելով նաև, որ այնտեղ առկա իրավիճակն արտաքին ազդակների ներգործության արդյունք է։

«Բացի միասնականությունը ցույց տալուց, բացի բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպելուց՝ այլ բան չի մնում անել։ Իսկ Արցախի իշխանությունների ձեռքին շատ քիչ բան կա անելու, որն իրենք փորձում են անել»,- ասաց նա։

Անդրադառնալով արդեն նախօրեին նախարարների պաշտոններում ընտրված անձանց վերաբերյալ հարցին՝ քաղաքագետն առանձնացրեց հատկապես Արցախի Հանրապետության նորանշանակ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին։

«Նա վերջին տարիներին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչն էր։ Եվ տարբեր խողովակներից հետաքրքրվելով՝ Ղազարյանը վատ աշխատանք չի տարել որպես Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ։ Կարծում եմ, որ այս փուլում կառանձնացնեմ նրա դերն ու նշանակությունը, որովհետև, ամեն դեպքում, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու առումով, դիվանագիտական առումով, նրա, մեղմ ասած, լուման երևացող է լինելու։ Այս առումով, կարծում եմ, որ վատ նշանակում չէր։ Նրանից ավելի մեծ են ակնկալիքներս»,- ասաց նա։

Մյուս նախարարների դեպքում, քաղաքագետն ասաց, որ արդյունքը կերևա որոշ ժամանակ անցնելուց հետո։ «Այսօր բոլոր գործընթացներում ամեն ժամն ու րոպեն հատկապես Արցախահայության վրա թանկ է արժենում։ Այս առումով, փոփոխությունները նոր հույս ու նոր նշույլներ են արթնացնում նաև արցախահայության, Արցախի մեր հայրենակիցների մոտ։ Որովհետև այդ հուսալքված, հուսախափված վիճակը հոգեբանորեն էլ ավելի ծանրացնում էր վիճակը՝ միասնական ճակատում պայքարելու և այս տաժանակիր օրերը քաշելու պարագայում հոգենաբորեն այն դրական իմպուլսները թողնում է։ Բայց, բնականաբար, ժամանակ է պետք, և այդ ժամանակը, հույս ունենանք՝ դրական արդյունք կապահովի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
17:36 Արսենի նպատակն էր փոփոխություններ բերել Ստեփանավանում․ Արթուր Միքայելյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան