Ներքին 3 տարի առաջ - 16:28 13-01-2023

Ով է Մարիամ Մելքումյանը, որ հովանավորում է Սահմանադրական փոփոխությունները

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի օր է գովազդվում է ՀՀ արդարադատության նախարարության հայտարարությունը, որով Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ մասնագիտական հանձնաժողովում թեկնածուների ներգրավման նպատակով։

Ֆեյսբուքում կատարված փոփոխությունների համաձայն, նշվում է, թե ում կողմից է հովանավորվում տվյալ գովազդը, հատկանշական է, որ այս դեպքում հովանավորողը ոչ թե նախարարությունն էր կամ հենց Սահմանադրական հանձնաժողովը, այլ ոմն Մարիամ Մելքումյան։

Մենք կապ հաստատեցինք Արդարադատության նախարարի մամուլի խոսնակի հետ և փորձեցինք ճշտել, թե արդյոք հովանավորողն ինքն է, եթե այո, ապա ինչպե՞ս է ստացվել, որ անձամբ իր անունից է հովանավորվում գովազդը, ոչ թե, օրինակ՝ նախարարության կողմից։

Oragir.News-ի հետ զրույցում Մելքումյանն ասաց, որ հանդիսանում է նախարարության պաշտոնական կայքէջի ադմինիստրատորը։

«Իսկ ֆեյսբուքը որոշ փոփոխություններ է արել, որի արդյունքում էլ, երբ գովազդ է միացվում՝ ֆեյսբուքը ցույց է տալիս, թե ով է միացրել գովազդը»։

Ճշտեցինք, թե արդյոք անձնական միջոցներից է վճարումն արել՝ պատասխանեց, որ՝ ոչ։

«Մեր միջազգային գործընկերներն աջակցում են Սահմանադրական բարեփոխումների աշխատանքներին, ըստ այդմ՝ գումար են հատկացնում նաև հանրային իրազեկման համար»,-ասաց Մելքումյանը։

Ստացվում է, որ հանրային իրազեկման համար գումարն հատկացրել են անձամբ Մելքումյանին կամ պարզապես նախարարությունում բավականաչափ չեն տիրապետում սոցիալական հարթակների գործիքակազմին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից