Մամուլ 3 տարի առաջ - 08:20 12-01-2023

Ընդհանուր կոորդինատոր ունե՞ն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր հրավիրել: Ուշագրավ է, որ նույն օրը ասուլիսով հանդես եկավ նաև Իլհամ Ալիևը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Ալիևի հայտարարությունները Փաշինյանի հայտարարությունների տրամաբանական շարունակությունն էին: «Սիմվոլիկ էր, որ իրենք նույն օրը հանդես եկան ասուլիսով: Տպավորությունն այնպիսին էր, որ ընդհանուր կոորդինատոր ունեն, որը համակարգում է իրենց ասուլիսները: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ բոլոր իմաստներով, այդ թվում՝ Հայաստանի հետագա ճակատագրի մասով, Ալիևի մեսիջները չէին հակասում Փաշինյանի հայտարարություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից արդեն մեկ ամսից ավելի Լաչինի միջանցքի փակմանը, ապա Բոզոյանի կարծիքով, առկա վիճակն առաջացել է Նիկոլ Փաշինյանի պահվածքից. «Միգուցե նա չէր ուզենա, որ այդպիսի բան լիներ, բայց այդպես ստացվել է, որովհետև երբ իշխանության են գալիս փողոցային անգրագետները, այդպես է լինում: Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ իր որոշման գինն է վճարում»: Քաղաքագետը նշում է, որ մինչ այս Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքներում, հետագայում Կազանյան համաձայնագրի շուրջ բանակցություններում և բոլոր քննարկումների ժամանակ դրված էր հետևյալ դրույթը՝ ԼՂ-ի կարգավիճակի և ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի, այսպես ասած, խնդիրները թողնվելու են հետագայի քննարկմանը:

«Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ևս հենց այդ բովանդակության հիման վրա էր, որ ՌԴ-ն կարողացավ Լաչինի միջանցքը վերահսկելու պարտավորություն ստանձնել: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, փոխեց ամբողջ տրամաբանությունը. նախ՝ արևմտյան հարթակում սկսեց հայտարարել, որ ԼՂ-ն պետք է քննարկի, թե Ադրբեջանի կազմում ինչ կարգավիճակում պետք է լինի: Անցած տարվա գարնանը հայտարարեց, որ «Արցախի կարգավիճակի հարցում պետք է նշաձողը մի փոքր իջեցնենք», հետո արդեն Պրահայում փաստացի պաշտոնապես հաստատեց ասվածը»,-նշեց Երվանդ Բոզոյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»