Ներքին 4 տարի առաջ - 13:25 01-09-2022

Քանի՞ հոգի Սևանի ճանապարհի խցանումների պատճառով իրար վիրավորեց. քրգործ ունե՞նք

«Երևան-Սևան-Իջևան» ճանապարհի վրա գտնվող կամրջի վերանորոգում է իրականացվում Աբովյանի հատվածում, այս կամիջի հետ կապված ես բան ունեմ ասելու։ Ես չգիտեմ, ձեզ ասել եմ , թե ոչ, բայց մենք շատ խոսում ենք պլանավորման մասին, եթե ես ճիշտ եմ հասկանում, շշերի գործարանի մոտ գտնվող կամրջի մասին է խոսքը, ինչը իմ ուշադրությունը գրավեց, որովհետև մենք այդ կամուրջը նորոգել ենք, շատ լավ ենք արել, որ նորոգել ենք, բայց դա հենց Երևան-Սևան մայրուղու վրա է, և կա ժամանակահատված, որ Երևան-Սևան մայրուղին մաքսիմալ ծանրաբեռնված է։ Դա մոտավորապես՝ մայիսի վերջերից օգոստոսի վերջ ընկած ժամանակագատվածն է և ինչպես կարող ենք գլխի ընկնել, մեր շինարարությունը մեկնարկեց Սևանի սեզոնի մեկնարկին և ավարտվեց Սևանի սեզոնի ավարտին և այդ ընթացքում ձևավորվել էր կիլոմետրանոց խցանումներ, որովհետև ճանապարհի մի հատվածը փակվել էր, և ճանապարհի այդ հատվածում՝ չեմ հաշվում շաբաթ և կիրակի օրերին, կիլոմետրանոց հերթեր էին ձևավորվում»,-կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով,սա տիպիկ օրինակ է այն մասին, որ գործերի պլանավորում կառավարությունը լավ չի կարողանում իրականացնել. «Ինչքա՞ն մարդ ջղայնացավ, ինչքա՞ն մարդ նեռվայնացավ ,որոշեց չգնա ու չգա, քանի՞ կռիվ եղավ, քանի՞ հոգի իրար վիրավորեցին։ Ի դեպ քրեական գործեր ունե՞նք»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ