Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:23 11-01-2023

Արցախը փրկելու հնարավորություն դեռ կա․ Դավիթ Բաբայանը խոսել է իր ծրագրերի մասին

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին և հանրությանը, որ այս երկու տարիների ընթացքում ցուցաբերել են պարզապես հերոսական կեցվածք և կանգնել է իր հողին։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Բաբայանը շնորհակալություն է հայտնել ԱԳՆ ողջ անձնակազմին․ «Սա մեր երկրի ամենակայացած կառույցներից է։ Այնտեղ աշխատում են մարդիկ, որոնք նվիրված են իրենց գործին, տարիներ շարունա պայքարում են այս դաշտում։ Դժբախտաբար, ունեցանք նաև կորուստներ և ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այդ մարդկանց»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ ԱԳՆ-ն իր գործուն մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։

Դավիթ Բաբայանը նաև շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Նախկին արտգործնախարարը ամփոփել է երկու տարվա աշխատանքի արդյունքները. «Այնքան էլ ճիշտ չէ, որ ես ինքս եմ ամփոփում արդյունքները, բայց մեծ աշխատանք է կատարվել։ Հանրությունն ուշադիր հետևում է արտաքին քաղաքականությանն ու գործընթացներին։ Ամեն օր ընդունել եմ բազմաթիվ մարդկանց, նույնիսկ անցորդների, ովքեր եկել են ԱԳՆ՝ հետաքրքրվելու այս կամ այն գործընթացով։ ԱԳՆ հեղինակությունը հասարակության մեջ չափազանց բարձր է։ Վերջերս հարցում է անցկացվել, և ԱԳՆ-ը պատվավոր առաջին տեղն է զբաղեցրել է բնակչության վստահության առումով։ Սա բոլոր աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Նույնն է եղել նաեւ գերատեսչության ղեկավարի վարկանիշի հարցման արդյունքը, սա բարձրագույն պարգեւ է՝ համաքաղաքացիների վստահությունն ու սերը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»