Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:26 11-01-2023

Երրորդ պատերազմ չի լինի, բայց ուժ կկիրառվի. ինչ է ակնարկել Ալիևը

Երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ասուլիսը, որին զուգահեռ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն էր ընթանում։ Ադրբեջանի նախագահը մի շարք հայտարարություններ է արել, օրինակ՝ ասելով, որ այս տարի լինելու է վերջին շանսը, կամ՝ Բաքուն ՀՀ-ի հետ նոր պատերազմ սկսկելու ծրագրեր չունի, չնայած, պատերազմն ավարտվել է, բայց պայքարը դեռ շարունակվում է և այլն։

Հասկանալու համար, թե ի՞նչ է Ալիևն այդ հայտարարություններում ուզում ասել՝ Oragir.News-ը զրուցեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ, ով զրույցում ասաց. «Ալիևն առաջին հերթին անթաքույց, բացահայտ ասում է իր ագրեսիվ նկրտումները ՀՀ տարածքի վերաբերյալ։ Երկրորդը ՝ նա չի ընկալում Հայաստանը որպես հավասարազոր գործընկեր, այլ՝ օբյեկտ, այսինքն՝ եթե չեք ուզում սահմանը դելիմիտացնեք, ուրեմն կդելիմիտացնենք այն ռազմական գործողությունների շնորհիվ։

Մի կողմից նա ասում է, որ երրորդ պատերազմ չի պլանավորում, բայց, այնուամենայնիվ, ռազմատենչ հայտարարություններ է անում և ակնարկում է, որ ուժ է գործածելու, որ ստանա այն, ինչ պետք է։ Իսկ դա դելիմիտացիայի խնդիրն է։ Իսկ դելիմիտացիա ասվածը դա անկլավների հարցն է, և, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի հարցն է, որովհետև նա բացահայտորեն շեշտում է, որ դա Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող նախագիծ է, նրանք շատ ակտիվ պատրաստվում են այդ հարցին, և ցամաքային Ադրբեջանի կողմից, այլ նաև արդեն Նախիջևանի կողմից, որովհետև նորանշանակ Նախիջևանի ղեկավարը՝ Ալիևի ներկայացուցիչը Նախիջևանում, արդեն համապատասխան հանձնարարություններ է տվել բոլոր համակարգերին, որ սկսեն նախապատրաստվել այդ ուղղությամբ»։

Ադիբեկյանի խոսքով, ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ապա Փաշինյանը դրանց ինչ-որ անհեթեթ ու անզոր պատասխան է տալիս, որն առոչինչ է, գործնական բնույթ չի կրում. «Նրա վարած քաղաքականությամբ մենք պարտվում ենք, ուզում է, որ բնագավառում էլ լինի, լինի դա տեղեկատվական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և այլն։ Հիմա, ցուրտ ձմեռով, հոսանքազրկված Արցախում, մարդիկ մատնված են սովամահի՝ Թուրքիայի հետ ուրախ զվարթ պայմանագրեր է կնքում, որոնք էլի՛ չեն բխում ՀՀ շահերից, որովհետև այդ բեռնափոխադրումների պայմանագիրը միակողմանի է, այսինքն՝ առ այսօր Թուրքա-ՀՀ արտադրանք չի կարող մուտք գործել՝ անգամ տրանզիտով, այսինքն՝ ես չեմ կարող Հունաստան՝ Թուրքաիայով ՀՀ-ում արտադրված ապրանք տանել, բայց Թուրքիայի էժան մթերքը կարող է մտնել ՀՀ և ապականել ամբողջ մեր արտադրությունը և շուկան։ Այսինքն՝ հայկական արտադրողները պարտվելու են այս մրցակցության մեջ, որովհետև իրենք հնարավորություն չունեն վաճառել իրենց ապրանքը և նրանց ապրանքի տեղը զբաղեցնելու է թուրքական էժան ապրանքները։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ դա հայանպաստ պայմանագիր է՝ ոչ՛, դա հակասում է ՀՀ պետական շահերին և նրա տնտեսությանը»։

Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, որ ասել է, թե ՀՀ-ն երկու տարուց ավել է չի կատարում իր պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնելու, Ադիբեկյանի խոսքով, Ալիևն իր պատկերացումներն ունի պարտականությունների մասին. «Ալիևը քսան տարվա ընթացքում բացարձակ հենց ինքը չի՛ կատարել իր որևէ պարտականություն։ Անգամ այն պարտականությունները, որի տակ դրված են իր սեփական ստորագրությունները։ Ալիևն ունի իր պատկերացումները և զոռբայությամբ, ուժի գնով հասնում է իր նպատակին՝ չհանդիպելով ոչ մի դիմադրության։ Այսինքն՝ Ալիևը թույլ է իրեն տալիս անել այն, ինչ թուլ է տալիս նրան ՀՀ իշխանություններն իրենց անգործությամբ և անզորությամբ»։