Ներքին 3 տարի առաջ - 15:12 11-01-2023

Առողջապահության նախարարությունը «հղիացնում» է մարդկանց

Oragir.News-ը Facebook-յան խմբերից մեկում նկատել էր գրառում, որտեղ օգտատերերն անդրադարձել էին «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության կողմից սպասարկվող էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում գրանցված իրենց տվյալների թերություններին։

Համացանցի քննարկումների հարթակում օգտատերերից մեկը նշել էր, որ հաղորդագրության միջոցով ստացել է ծանուցում, որտեղ նշված է եղել, որ հղի է, սակայն նա ամուսնացած չէ։ Մեկ այլ օգտատեր էլ այցելել էր իրեն անծանոթ ինչ-որ բժշկի, սակայն վերջին ամիսներին նա բուժհաստատություն չէր դիմել։

Ամենազավեշտալին այն էր, որ հղիություն էր ունեցել նաև մի տղամարդ, որն այն «ընդհատել» էր։ Oragir.News-ը խնդրի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կապ հաստատեց ԱՐՄԵԴ ընկերության հետ։ Ներկայացուցիչը հաստատեց այս տեղեկությունը։ Միևնույն ժամանակ, հայտնեց, որ խնդիրն իրենց աշխատանքի հետ կապված չէ և դա պայմանավորված է տարբեր բուժհաստատություններում գրանցված սխալ տեղեկությունների մուտքագրմամբ։

«Մենք ինքներս կապվել ենք այդ բուժհաստատությունների հետ։ Նրանք նույն անուն ազգանունով տարբեր պացիենտներ են ունեցել և սխալմամբ մեկի տվյալը գրանցել են մյուսի էլեկտրոնային բաժնում»,- ասաց նա։

Ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման համար բուժհաստատությունները պետք է թույլտվություն ստանան Առողջապահության նախարարությունից։

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է լինում, որ տվյալները սխալ են մուտքագրվում, եթե դրանք մուտքագրվում են տվյալ հիվանդի անձը հաստատող փաստաթղթերով։ Այս պարագայում կարելի է մտածել, որ ԱՐՄԵԴ ծրագիրը ձախողվել է և չի արդարացնում քաղաքացիների սպասելիքները։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»