Փաշինյանի երեկվա ելույթը հերթական անգամ Մոսկվային հավատարմություն հայտնել էր․ Սեֆիլյան
copy image url

Փաշինյանի երեկվա ելույթը հերթական անգամ Մոսկվային հավատարմություն հայտնել էր․ Սեֆիլյան

Ներքին 2 տարի առաջ - 13:46 11-01-2023
Մեր առաջին ռեակցիան Արցախի շրջափակմանը եղել է հանրահավաք-երթը, որով շարժվել ենք կառավարության շենքի մոտ։ Պարզ է, որ գլխավոր պահանջը, որ պետք է ներկայացնենք, գործող կառավարությունն է, որը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Այդ պատճառով էլ մենք հաջորդիվ ռուսաստանյան դռներն ենք ծեծում՝ շատ լավ հասկանալով, որ գործող ադմինիստրացիան ենթակա է Մոսկվային։ Այսօր հերթը եկել է ՌԴ դեսպանատուն մոտենալու և մեր պահանջը բարձրաձայնելու»,- ասաց Սեֆիլյանը։

Անդրադառնալով երեկ մամուլի ասուլիսում Փաշինյանի արած հայտարարություններին, Սեֆիլյանն ասաց, որ նա երեկ հերթական անգամ իր գավառական մարտավարությամբ փորձում էր Արևմուտքին խաբել։

«Երեկվա իր ելույթը հերթական անգամ Մոսկվային հավատարմություն հայտնել էր, որովհետև Արևմուտքը սպասում էր ՀԱՊԿ-ից դուրս գալ։ 2023 թվականին նախկին՝ երկու կողմին բավարարելու մարտավարությունն այլևս չի աշխատելու։ Ուստի երեկվա նրա փորձը շատ ձախող փորձ էր։ Երեկ նա ոչ միայն Մոսկվային էր փորձում բավարարել, այլև թուրքական կողմին։ Եթե նկատեցիք՝ շատ զգույշ էր խոսում»,- ասաց Սեֆիլյանը՝ հավելելով, որ ռուսական կողմը գիտի, որ իր թուլության պատճառով այստեղից դուրս են գալու, և ունեն որոշում՝ տարածաշրջանում իրենց տեղը զիջելու Թուրքիային․ «Հայաստանում այս գործի գլխավոր առաջ տանողը Նիկոլ Փաշինյանն է։ Հայ ժողովրդին մնում է այս վտանգավոր ընթացքը կասեցնելու մի ելք․ մեզ մեկնված արևմտյան պոտենցիալ դաշնակից երկրների ձեռքը սեղմել, պինդ բռնած մնալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ձեռքերից, և զուգահեռաբար Ռուսաստանին վռնդել ռեգիոնից։ Ես կարծում եմ՝ այս ծանր վիճակից դուրս գալու գլխավոր լուծումը սա է»։

Մանրամասները՝ տեսանյութում