Ներքին 3 տարի առաջ - 17:12 08-01-2023

Ավտովթարի հետևանքով հայտնի ռեժիսորը հոսպիտալացվել է․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 34 շենքի դիմաց բախվել են 68-ամյա Հ. Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի և 51-ամյա Վ. Վարդանյանի վարած BMW X7 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Հ. Խաչատրյանը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախման հետևանքով Hyundai-ը գլխիվայր շրջվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սեդրակյանն ու Արմեն Հովհաննիսյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպոտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հ. Մարգարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից հիվանդանոց տեղափոխված Հ. Խաչատրյանը հայտնի ու ճանաչված մտավորական, ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, պրոդյուսեր է, իսկ BMW X7-ը հաշվառված է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանի անվամբ։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց