Արտաքին 3 տարի առաջ - 09:55 08-01-2023

Էրդողանի փեսան հայտնել է, որ Թուրքիան կարող է իր բայրաքթարները կիրառել դրանց ներկայիս տերերի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, թուրքական Baykar ընկերության գործադիր տնօրեն Սելչուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան սեփական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտության դեպքում, կարող է «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերը կիրառել դրանց ներկայիս տերերի դեմ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Բայրաքթարին հարցրել են, թե ինչ կլինի, եթե թուրքական անօդաչու թռչող սարքեր գնած երկիրը դրանք կիրառի Անկարայի դեմ։ «Մենք գիտենք, որ դրանք բարձր տեխնոլոգիական սարքեր են, և մենք դրանք համալրում ենք ծրագրային ապահովմամբ: Միայն նրանք, ովքեր մշակում են այս տեխնոլոգիան, գերիշխում են ծրագրային ապահովման վրա», - ասել է նա:

Էրդողանի փեսան շեշտել է, որ ընկերությունը սերտ հարաբերությունների մեջ է այն երկրների հետ, որոնց անօդաչու թռչող սարքեր է վաճառում, և իրենք այդ երկրներից նման ակնկալիքներ չունեն։

«Թուրքիան ռազմավարական դաշինք ունի այն երկրների հետ, որոնց անօդաչու թռչող սարքեր է վաճառում»,- եզրափակել է Բայրաքթարը։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին