Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 17:30 28-08-2024

Թուրքիայի ամենախոշոր հարկատուն Էրդողանի փեսան է

Թուրքիայի «Եկամուտների վարչությունը» (GİB) 2023-ի հարկման ժամանակահատվածի եկամտահարկի ու կորպորատիվ հարկի վերաբերյալ տվյալներ է հրապարակել, գրում է ermenihaber.am-ը:

Դրանց գնահատման արդյունքում կազմվել և հրապարակվել է Թուրքիայի մասշտաբով ամենախոշոր 100 հարկատուներից կազմված ցանկ:

Ըստ այդմ՝ ամենախոշոր հարկը Թուրքիայում վճարում է «Baykar» ընկերության կառավարման խորհրդի նախագահ, Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարը:

Հաշվարկների համաձայն՝ 2023-ին Բայրաքթարին հաշվեգրվել է 1.952.680.474 լիրա (շուրջ 57.4 մլն դոլար) հարկ:

Ցանկում երկրորդը նույն ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարն է՝ շուրջ 1.7 (շուրջ 50 մլն դոլար) մլրդ լիրայով, իսկ 3-րդը՝ «Koç Holding»-ի նախագահ Մուստաֆա Ռահմի Քոչը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը