Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 11:41 16-10-2023

Էրդողանի որդին և փեսան Ստամբուլում պաղեստինամետ հանրահավաքի են մասնակցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, և փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը հանգստյան օրերին Ստամբուլում մասնակցել են պաղեստինամետ հանրահավաքին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ստամբուլում անցկացված պաղեստինամետ հանրահավաքին մասնակցել են տասնյակ հազարավոր թուրքեր։

«Տարիներ շարունակ մարդկանց վռնդում են իրենց տներից: Հիմա նրանք մարդկանց ամեն օր մեկ առ մեկ չեն սպանում, այլ զանգվածաբար։ Սա այն է, ինչ անում է Իսրայելը, և մենք բողոքում ենք դրա դեմ»,- ասել է ցուցարարներից մեկը՝ AFP-ի հետ զրույցում։

Նշվում է, որ նախորդ ուրբաթ և շաբաթ Ստամբուլի պատմական թերակղզում տեղի են ունեցել ևս երկու լայնածավալ ցույցեր։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել էր Գազայի հատվածում անմեղ մարդկանց անխտիր կոտորածը՝ ասելով, որ Իսրայելն իրեն «պետության պես չի պահում:


Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը